7 տարի անց և ընդմիշտ. «Դրակո Մալֆոյը» լուսանկար է հրապարակել «Հարրի Փոթերի» հետ
«Հարրի Փոթերը և մահվան պարգևները 2»եզրափակիչ ֆիլմից հետո անցել է արդեն 7 տարի: Բայց փոթերոմանների սերը դերասանների հանդեպ չի վեանում:
Թոմ Ֆելթոնը, նույն ինքը՝ բոլորին հայտնի Դրակո Մալֆոյը հրապարակել է լուսանկար Դենիել Ռեդկլինի՝ Հարրի Փոթերի դերակատարի հետ:
Միմյանց հանդեպ թշնամանքը մնացել է նկարահանման հրապարակում: Իրական կյանքում դերասանները ջերմ ահրաբերություններ ունեն: Թոմ Ֆելթոնը այցելել էր բրոդվեյական թատրոն The Lifespan of a Fact ներկայացմանը, որտեղ խաղում է Դենիելը: Թոմը հիացած է մնացել Դենիելի դերասանական խաղով:
Նա լուսանկար է հրապարկել, որի կից գրել է. «Գնացեք դիտելու ներկայացումը: Նա պարզապես շշմեցնող է այնտեղ, ինչպես և պետք է լիներ»: