Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 1648-ի
Ինդոնեզիայում ցունամիի և երկրաշրժի արդյունքում մահցածների թիվը հասել է 1650-ի, իսկ 563 մարդ համարվում է անհետ կորած: Հայտնում է Detik լրատվականը:
Այս պահին արդեն թաղվել են 1648 մարդ: Այս մասին ասել է Վիրանտոյի անվտանգության հարցերով նախարարը: Նա ընդգծել է, որ բոլոր զոհվածներին չէ, որ կարողացել են ինդենտիֆիկացնել՝ ճանաչել մարմիններով, բայց նախարարի խոսքով՝ այլ տարբերակ չկա, պետք է շտապ հուղարկավորեն, քանի դեռ դա պատճառ չի հանդիսացել ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման:
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտնել էին 1571 զոհվածի մասին և ավելի քան 2.5 հազար վիրավորի: Քաղաքացիներից 70 հազարը ստիպված են եղել լքել իրեն բնակության վայրերը՝ հաստատվելով փախստականների ճամբարներում, կամ գտնելով ապաստան իրենց բարեկա-ազգականների տներում: