Միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 15 զոհ
Հնդկաստանի Ջամա եւ Քաշմիր նահանգում շաբաթ միկրոավտոբուսը ձորակն է ընկել. 15 մարդ զոհվել է, 17-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել, հայտնում է PTI գործակալությունը:
«Դեպքի վայրից հանել են 15 մարդու մարմին: 17 տուժածից 10-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանց օդային փոխադրամիջոցով հասցրել են Ջամա»,- գործակալությանը հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանության տեղեկություններով՝ միկրոավտոբուսը Ռամբան շրջանից ուղեւորվում էր Բանիհալ քաղաք: Մարուֆ բնակավայրի մոտ վարորդը մեքենայի կառավարումը կորցրել է, եւ միկրոավտոբուսը ընկել է խորը ձորակի մեջ: Դեպքի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը:
Գերբեռմվածության, ճանապարհների վատ վիճակի եւ վատ վարելու հետեւանքով Հնդկաստանում լուրջ ճանապարհային պատահարներ հաճախ են տեղի ունենում: Պաշտոնական վիճակագրությամբ՝ երկրում ամեն օր վթարների հետեւանքով զոհվում է 400 մարդ, տարեկան ճանապարհային պատահարների զոհ է դառնում գրեթե 150 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հնդկական ճանապարհներին տարեկան մահացությունը վերջին տարիներին գերազանցում է 200 հազար մարդ ցուցանիշը: