Կիևում Եգիպտոսի քաղաքացին ընկել է գնացքի տակ. կտրվել է ձախ ոտքը (տեսանյութ 18+)
Յիևում կենտրոնական երկաթուղային կայարանում հոկտեմբերի 5-ի ուշ երեկույան Եգիպտոսի քաղաքացին ընկել է գնացքի տակ, որը շարժվում էր Կիև-Խարկով տրանզիտով: Այս մասին հայտնում է Кореспондент-ը՝ հղոմ անելով Информатор-ին:
Նախնական տեղեկություններով՝ տղամարդը փորձել է ցատկել գնացքի վրա, երբ վերջինս շարժվել է, բայց չի կարողացել պահպանել հավասարակշռությունը և ընկել է ռելսերի տակ: Միջադեպից անմիջապես հետո գնացքը կանգնեցրել են և զանգահարել շտապ օգնություն:
Առաջին բուժօգնությունը ցուցաբերել են կայարանի աշխատակիցները: Պարզվել է, որ կտրվել է տղամարդու ձախ ոտքը:
Տեղի ունեցածի արդյունքում Կիև-Խարկով գնացքը կանգնեցրել են մոտ 1 ժամ: Միայն առաջին բուժօգնությունից և տուժողին հոսպիտալացնելուց հետո գնացքը մեկնել է տեղի ժամանակով ժամը 23:08-ին:
Տուժողին շուտափույթ տարել են հիվանդանոց: Չճշտված տեղեկություննեով՝ օտարերկրացին 25-30 տարեկան է և նա չիունեցել գնացքի տոմս:
Ոստիկանությունը ճշտում է միջադեպի մանրամասները: