Լոնդոնում 4 դպրոց է փակվել սարդերի գրոհի պատճառով
Լոնդոնի Նյուհեմ շրջանում 4 դպրոց է փակվել սարդերի անսպասելի գրոհի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ Լոնդոնի երկու հիմնական և երկու միջին դպրոցների վարչակազմը դիմել է ծնողներին և խնդրել երեխաներին պահել տանը։
Լրատվականի տվյալներով՝ դպրոցներում հայտնաբերվել են սև այրիներ, որոնք Մեծ Բրիտանիայի ամենաթունավոր սարդերից են։
Կրթօջախների աշխատակիցները արդեն կանչել են մասնագետներին միջատներին վնասազերծելու համար։