Ռիհանան՝ ադամանդներով զարդարված Dolce & Gabbana-ի զգեստով
Երգչուհի Ռիհանան այցելել է Սիդնեյի խանութներից մեկում իր կոսմետիկայի հավաքածուի շնորհանդեսին՝ գրում է segodnya.ua-ը։
30-ամյա աստղը նուրբ վարդագույն կարճ զգեստ է հագել Dolce & Gabbana ապրանքանիշից։ Կերպարը լրացվել է փայլող ադամանդներով, ոչ պակաս փայլող արծաթագույն կոշիկներով, քարերով զարդարված պայուսակով և ակնոցներով։
Նշվում է, որ երեկույթի ժամանակ Ռիհանան ակտիվորեն ներգրավվել է իր երկրպագուհիների ամբոխի մեջ, դիմահարդարել է նրանց և հաճույքով լուսանկարվել նրանց հետ։