ՃՏՊ Շիրակի մարզում. կան տուժածներ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 113-րդ կիլոմետրին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Երկու տուժածները տեղափոխվել են Գյումրու ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: