Իսրայելական գնացքներում կհայտնվեն նոր «անձայն» վագոններ
Իսրայելական «Ռեքավեթ Իսրայել» երկաթուղային ընկերությունը նոր անվճար ծառայություն է առաջարկում ուղևորներին՝ ցանկության դեպքում ընտրել «անձայն» վագոններ և խուսափել մյուս ուղևորների անդադար հեռախոսային խոսակցություններից կամ բարձրաձայն քննարկումներից:
Ինչպես փոխանցում է Ria novosti գործակալությունը, ուղևորները, որոնք չեն ցանկանում ճանապարհին լսել մյուսների աշխատանքային կամ անձնական խնդիրների մասին խոսակցությունները, կարող են օգտվել նոր հնարավորությունից ու տեղեր ամրագրել գնացքում գտնվող երկու առանձին վագոններից մեկում: Այստեղ կգործեն սահմանափակումներ հեռախոսազանգերի ու զգացմունքային քննարկումների համար:
Ընկերության ղեկավարությունն ակնկալում է, որ ուղևորներից յուրաքանչյուրն ինքը նույնպես հետևողական կգտնվի այդ կանոնների կատարման հարցում ու չի խանգարի մյուսներին:
Նման հատուկ վագոններում կանոններին հետևելը կթողնվի ուղևորների «խղճին», աշխատակիցները նկատողություն կանեն միայն հազվագյուտ ու հատուկ դեպքերում: