Արարատ Միրզոյանը և Գևորգ Կոստանյանը քննարկել են ՄԻԵԴ֊ում քննվող մի շարք գործերին առնչվող հարցեր
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հետ քննարկել է ՄԻԵԴ֊ում քննվող մի շարք գործերին առնչվող հարցեր։
Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է Facebook-ի իր էջում:
«ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հետ քննարկեցինք ՄԻԵԴ֊ում քննվող մի շարք գործերին առնչվող հարցեր։ Խոսեցինք նաև Հայաստանում առկա քաղաքական, ինստիտուցիոնալ, սահմանադրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին»,- գրել է Արարատ Միրզոյանը։