Գյումրիում 94 վայրկյան տևողությամբ կանջատվեն Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակի լույսերը
Այսօր՝ ժամը 18:00-ից Գյումրու Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում կհնչեն աշխարհահռչակ շանսոնյեի երգերը, իսկ ժամը 20:00-ին՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգչի, 94 վայրկյան տևողությամբ կանջատվեն Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակի լույսերը:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, կհայտարարվի լռության 94 վայրկյան: