Երևան, 23.Հոկտեմբեր.2018, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Բելգիան 15 միլիարդ եվրո է ծախսել մարտական ​​ի... Հռոմը վտանգի տակ է հայտնվել՝ ձնհալի պատճառով ԱՄՆ իշխանությունները մտադիր են օրինականացնել ... Թրամփը ցանկանում է բարեկամություն անել Սի Ցզի... Նորվեգիայիում հիվանդանոցի աշխատողը ավելի քան ... Աշխարհում միլիոնատերերի թիվը աճել է Դեյվիդ Բեքհեմի խոսքերի պատճառով Վիկտորյա Բեքհ... Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել. ... Մեսչյանի նշանակումը մի մասի մոտ բավական ոգևոր... Միտումնավո՞ր է Երևանը զարդարվել վարդագույն եռ... Կանադայի խանութներում մարիխուանայի օրինականաց... Սերժ Թանկյանը հատուկ ուղերձ է հղել՝ կապված Ամ... Ով կլինի Մեգանի և Հարրիի ապագա երեխայի դայակը Պուտինը և Թրամփը կհանդիպեն նոյեմբերին Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Նիկիտա Սիմոնյ... Նոբելյան մրցանակակիր է մահացել Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը, ի... Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձն... Սրանց պետք է արմատախիլ անել. Նիկոլ Փաշինյան Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հա... Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հ... Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նա... Ռուսական «Орёл и решка» հաղորդումը բացահայտել... Կայացել է ԵԱՏՄ չորս անդամ-պետությունների արտա... Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպո... Շիրազի փողոցում վրաերթի ենթարկված 22-ամյա երի... Թուրքիայի ՆԳՆ աշխատակիցները Ստամբուլի ավտոկայ... Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ ... Ստամբուլում կմեկնարկեն Համշենի հայկական բարբա... Կերչի հարձակման հետևանքով տուժած մարդիկ դեռևս... Ցավում եմ, որ որոշ ուժեր գործընթացը վերածեցին... Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հ... Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին ... Մենք ոչ ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում... Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ձ... Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն... ՀՀԿ-ն որոշեց վերջում մի վատություն անել մեր ք... Իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավա... Արցախի Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առն... 49 համայնքներում արձանագրվել է ենթադրյալ ընտր... ՀՀԿ-ական որ պատգամավորները կողմ քվեարկեցին Ըն... Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջ... «Նիկոլ ջան, լուրջ, որտեղի՞ց ես գտնում էս տղեր... Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները հարցա... Պետրոսյանի օգնականը առաջին անգամ արձագանքել է... Համացանցում է հայտնվել Թայվանում գնացքի աղետի... Երբ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում, դարձ... Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուդի Ջուլիանիին Նոր նշանակումներ քննչական կոմիտեում Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է. ռևանշ չի լին... Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում տեղի է ու... Նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց Արմեն Սարգսյանն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխո... Հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր «Թոխմախի Մ... Վլադիսլավ Ռոսլյակովի հուղարկավորության վայրը ... ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օ... Շատ խորհրդանշական է, երբ ԱԺ-ում քննարկվում է ... ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Հարավային Կովկաս... Վահրամ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորե... Այն, ինչ հիմա կատարվում է, չի բխում կառավարու... «Վալլեքս»–ը պարզաբանում է տարածել՝ ինչու են կ... Բոլոր խմբակցությունները կողմ են արտահայտվել ... ԸՕ քվեարկությունը կանցկացվի ժամը 17։30-ին, որ... Մարդիկ կան դեռ գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ... Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է. Ռուդո... Ով ասաց, որ ռեյտինգային ընտրակարգն այսօր մեզ ... Հանրապետականը ունի քաղաքական շահ, երբ դեմ է ա... Հայաստանում բողոքում են, որ ռուսական խոշոր մի... Քաղաքապետը անբավարար է գնահատել «Սանիթեք» ընկ... Տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադ... Անակնկալներ` թեկնածու առաջադրելու տեսքով չեն... Որոշեցինք սահմանադրական փոփոխությունների ճանա... ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովս... ԵԱՀԿ-ն Հայաստանի կողքին է բարեփոխումներ իրակա... Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպ... ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություննե... ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ ընտրություն... Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում «Եվրասի... Արամ Սարգսյանը խորհրդարանական ուժերին կոչ է ա... Բաքվի հեռուստաաշտարակի մերձակայքում սողանքի հ... Ադրբեջանցի պատգամավորը ցանկանում է, որ Թուրքի... Մի քանի կարևոր հարցերի մասին. Փաշինյան (ուղի... Երևանի կենտրոնում դի է հայտնաբերվել Քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելու ը... Դուք ասում եք, որ շատ քիչ դեպքերում է, որ քաղ... Չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում. հափշտ... Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորե... Արշակ Վարդանյանը կնշանակվի Վերաքննիչ դատարանի... Վրդովվելու անհրաժեշտություն չկա, խնդիրը կուսո... «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողո... Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը ... Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրութ... Երբ ԸՕ փոփոխությունները պարզեցման ուղղությամբ... ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից... Ձեր հարցը լուծողը ես չեմ. Հաոբ Արշակյանը՝ ցու... Հայաստանի իշխանությունները չեն կարողանում քա... ԸՕ-ի քննարկման համար կառավարությունը մի քանի ... Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում ԱՄ... Հայաստանը ցույց է տալիս առևտրի աճի կայուն տեմ... Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել է իշխան...

Ես կյանքում մենակ եմ, ամբողջովին մենակ, չափազանց մենակ. Շառլ Ազնավուրը իր մասին

Հարկ չկա պատմելու իմ կյանքը: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ոչինչ չեմ հիշում: Իմ մանկական արկածներից, տխրություններից և ուրախություններից ոչինչ չի մնացել: Բոլորը ցնդել են: Եվ ամեն անգամ, երբ հարկ է լինում պատմել իմ կյանքը, ես օգնության եմ կանչում մորս: Նա ամեն ինչ հիշում է, իսկ ես՝ ոչինչ: Եվ հետո, ինձ թվում է՝ հետաքրքիր չէ պատմելը, որ ես հայ եմ, որ հինգ տարեկանում վարակվել եմ կարմրուկով, որ իմ նախապապը երազել է հրշեջ դարձնել Ազնավուրյան տոհմի բոլոր արուներին:

68

68 Աֆիշի վրա անգլերեն գրված է. «Եթե կարծում եք, թե նրա երգերը շատ անհասկանալի են, դանդաղ լսեք:

Եթե կարծում եք, թե հասկանում եք նրան, նորից լսեք»: Ո՛չ, ինձ թվում է, շատ ավելի կարևոր է մարդկանց պատմել քո ներկա կյանքը, ինչպիսին որ դու կաս, ինչպես նրանք տեսնում են քեզ: Ինչ-որ արդեն անցել է, ոչ-ոքի չի հետաքրքրում և ոչինչ չի բացահայտում: Երբ ես երեխա էի, մի հրաշալի ընկեր ունեի: Նա օրինակելի ու խիստ կրթված տղա էր: Այսօր այդ նույն տղան 15 տարվա բանտարկության է դատապարտված: Ի՞նչը կարող է ավելի լավ բացատրել մեր մանկությունը: Ոմանք գտնում են, որ ես հուսահատված մարդ եմ: Դա սխալ է: Ես չափազանց շատ եմ սիրում կյանքն ու մարդկանց, որպեսզի ինչ-որ բանից հուսահատվեմ: Ես անհանգիստ եմ իմ էությամբ՝ սա արդեն ուրիշ բան է: Իմ անհանգստությունը հետևանք է այն բանի, որ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս հասա այնտեղ, որտեղ գտնվում եմ այժմ:

Երկար տարիներ տքնելուց հետո (համարյա իմ ամբողջ երիտասարդությունը), ես եկա այն եզրակացության, որ կյանքում ոչնչի չեմ կարող հասնել: Ու հանկարծ մի օր, նույն հասարակության առջև, նույն երգերով, նույն կոստյումով, նույն գլխով, նույն ձայնով ես փայլուն հաջողության հասա, այն էլ այնտեղ, որտեղ մի օր առաջ ինձ սուլել էին: Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է անհանգիստ չլինել:

Ինչպե՞ս կարելի է հավատալ ինքն իրեն ու չվախենալ ապագայից: Ես ինձ չափազանց շատ եմ վարժեցրել բարեկեցիկ կյանքի ու վախենում եմ, որ չկարողանամ ապրել այնպես, ինչպես ապրում էի նախկինում, այսինքն՝ գիշերը: Սակայն, պետք է ասեմ, որ փող չեմ սիրում և երբեք չեմ սիրել… Ինձ թվում է, որ մարդիկ երկու խմբի են բաժանվում: Մի մասը դրամ կուտակելով հարստանում է, իսկ մյուսը երբեք չի հարստանում: Ես երկրորդ խմբին եմ պատկանում: Ինձ երբեք չի հաջողվել դրամ ծախսել հարուստի պես: Ես արել եմ նույն բանը, ինչ անում են մարդիկ, որոնք աշխատում են ողջ կյանքում, հանուն մի տնակի, փոքրիկ պարտեզի և մի համերաշխ ընտանիքի: Իմ ուղեղում, տնակը և փոքրիկ պարտեզը մոտավորապես զբաղեցնում էին երկու հազար մետր: Ինչո՞ւ անպայման երկու հազար: Չգիտեմ: Տնակը ուներ երեք սենյակ: Ես այլևս ոչնչի կարիք չունեի, մինչև անգամ իմ երազած մեքենան նոր չէր… հիմա ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա… բայց ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ երկրորդ եսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել. «Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ուզում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, բայց որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով: Ուշադրություն: Ես դատարկ հիացմունք չեմ որոնում: Ես չեմ սիրում հիացական կանչեր: Ես պարզապես փնտրում եմ մի քիչ փոխըմբռնում և շատ, շատ սեր: Ես մի քանի անգամ ամուսնացել եմ և միշտ էլ ձախողվել: Այդ շրջանում ես ոչինչ չունեի և ոչ էլ հայտնի էի: Ես՝ դեռ ես չէի:

Առաջին հաջողությունը ավելի ուշ հասավ ու հենց այդ պահից ես ինձ զգացի մենակ, ամբողջովին մենակ: Մի կարծեք, որ ես լալիս եմ իմ բախտը: Ես ծեր ու լքված գայլ չեմ: Ես չեմ բողոքում կյանքից, որովհետև սիրում եմ զվարճանալ ու ծիծաղել, շրջապատվել իսկական, անկեղծ բարեկամներով: Եվ հետո, ես ունեմ իմ ընտանիքը, և դա շատ կարևոր է: Իմ ծնողները հիանալի մարդիկ են: Նրանք իմ նկատմամբ յուրատեսակ վերաբերմունք ունեն: Ես ճանաչում եմ երգիչների ծնողներ, որոնք իրենց զավակների մասին ասում են. «Նա անկրկնելի է, նա անհամեմատելի է, նա ամենամեծն է»: Մեր տանը ինձ երբեք, երբեք այդպիսի բան չեն ասում: Երբ ես ավարտում եմ համերգը, հայրս ասում է. «լավ էր»: Ու դրանով ամեն բան վերջանում է: Հետո խոսք է բացվում իր կեռասենիների, խաղողի վազերի և ուրիշ հարցերի մասին:

Իմ հայրը մեծ երեխա է: Նա միշտ էլ այդպիսին է եղել։ Իմ հիշողության մեջ, ամենավաղ մանկությունից մինչև հիմա, նա ոչնչով չի փոխվել: Երբ ես փոքր էի, նա գիշերները հաճախ ուշ էր վերադառնում: Նա մտնում էր մանկական սենյակը, զարթնեցնում ինձ ու քրոջս ու նստեցնում դաշնամուրի առջև: Մենք երգում էինք, և այդպիսով նա ճանաչում էր մեզ՝ իր զավակներին: Որքան բարձր էր հնչում մեր ձայնը, այնքան նա իրեն երջանիկ էր զգում: Եթե դուք աշխարհի ամենահարուստ մարդու մորը հարցնեք. «Ձեզ զարմանալի չի՞ թվում, որ ձեր որդին այդքան հարստություն է դիզել», վստահ եմ, որ նա կպատասխանի. «Ոչ, ես դրանում համոզված էի»: Միշտ նույն ձևով էլ իմ ծնողները համոզված էին իմ հաջողությանը: Ես նրանց համար ստեղծել եմ քիչ թե շատ բարեկեցիկ պայմաններ, բայց նրանք թքած ունեն ամեն ինչի վրա: Նրանք ընդունակ են ապրելու ամենանեղ պայմաններում, միայն թե մենք նրանց կողքին լինենք: Իսկ մենք այնքա՜ն քիչ ենք նրանց հետ լինում: Բայց նրանք երբեք բարձրաձայն չեն ասում այդ մասին, մեզ ոչինչ չեն պարտադրում:

Երբ մայրս հիվանդ էր լինում, ինձ չէին հայտնում, որպեսզի չընդհատեմ իմ աշխատանքը: Նրանք գիտեին, որ ես հազարավոր մղոններ կկտրեմ, թեկուզ մի գիշեր նրա կողքին լինելու համար: Միայն երկար ժամանակ անց հայրս ասում էր. «Գիտե՞ս, մայրդ հիվանդ էր, ծանր հիվանդ»: Հոր պատկերացումով երգիչը նույնն է, ինչ ծովայինը ծովում: Ինչ էլ լինի, չպետք է նրա ետևից ուղղաթիռ ուղարկել: Պետք է սպասել, մինչև նավը խարիսխ գցի նավահանգստում: Իմ ծնողները սպասում են իմ նավահանգիստ վերադառնալուն, որպեսզի ինձ պատմեն իրենց հոգսերը: Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Ու միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ողջ օրվա անցուդարձը:

Իմ աշխատանքում հաճախ պատահում են ծափեր ու հիացմունք: Ես դրանց կարևորություն չեմ տալիս: Այդ բոլորը ինձ դուր է գալիս, բայց չի հետաքրքրում: Սակայն կան պահեր, երբ ես անկեղծորեն ուզում եմ, որ ինձ շնորհավորեն: Ոչ թե հիացական բացականչություններով. «Դու շատ լավն էիր, մենք հաճելի երեկո անցկացրինք, և այլն…», այլ մի լուռ հայացքով, մի շարժումով, մի հևոցով: Դրա կարիքը ես շատ սուր զգացի, մանավանդ առաջին երեկոյին… Այդ երեկո ես շատ աշխատեցի, երկար պատրաստվեցի համերգին, ճշտեցի անգամ բեմառջևի լույսերը և ապրեցի կատարյալ ինքնամոռացման երկու ժամ: Հետո, ծափահարեցին, շնորհավորեցին: Մարդիկ հրմշտում էին իրար բեմ բարձրանալու, ինձ դիպչելու, գովելու, համբուրելու համար… բայց այս բոլորը շատ նման էր հողմապտույտի: Մինչև ուշքի եկա, ամեն բան անցել էր: Եվ երբ դահլիճը դատարկվեց, երկու հազար ունկնդիրներն էլ գնացին, ի՞նչ մնաց… Մայթին, դերասանական մուտքի մոտ, 150 հոգի դեռ սպասում էին ինձ՝ իրենց համակրանքը արտահայտելու համար: Ձեռքերս գրպանումս, ես շնորհակալություն էի հայտնում, ժպտում: Բայց 200 մետր անց, ի՞նչ իմաստ ուներ ժպտալը, երբ ես արդեն մենակ էի… Ահա այդ պահին, ես կուզենայի հանդիպել այն կնոջը, որը, ինչպես ասացի, իմ նկատմամբ ունենար լուռ համակրանք… Ես կկարողանայի նրան ասել բաներ, որ երբեք չեմ ասել: «Ինձ թվում է՝ ես լավ սկսեցի, ինձ թվում է ամեն ինչ հաջող էր»: Բայց երբ ես վերադառնում եմ տուն, ոչ-ոքի չեմ ասում այս բոլորը:

Եu երբեք չեմ հանդիպել կնոջ իդեալին: Նույնիսկ չեմ պատկերացնում այն: Եվ ընդհանրապես, կարե՞լի է արդյոք իդեալը պատկերացնել: Այն գոյություն ունի մեկի հայացքում, մյուսի շարժուձևի, երրորդի սեղան պատրաստելու մեջ: Ինձ համար դժվար է իդեալական կին գտնել նաև այն պատճառով, որ ես բազմաթիվ թերություններ ունեմ: Առաջինը, որը ինձ ամենից շատ էր մտատանջում, իմ երիտասարդական տարիների անտանելի բնավորությունն էր: 20 տարեկանում ես չէի կարողանում երկար ժամանակ ընկերություն անել մեկի հետ: Ես կոպտում էի աջ ու ձախ, վիրավորում բոլորին: Ես ինձ համարում էի տգեղ ու անճոռնի, որովհետև քթիս վրա մի մեծ սապատ կար: Ի վերջո, ես վիրահատեցի այն, ու դեմքս սկսեց ժպտալ: Բացի դրանից սարսափելի աղքատ էր իմ բառապաշարը: Երբ ինձ որևէ բան էին ասում, որ չէի կարողանում հասկանալ, կատաղությամբ էի լցվում: Ես լռում էի ու ամբողջ էությամբ ատում այն մարդուն, որի ասածը չէի հասկացել: Նա ինձ թվում էր հիմար, մանրախնդիր, անհետաքրքիր… Բայց հետո, տուն դառնալուն պես, ես բացում էի բառարանը ու անգիր անում անծանոթ բառի բացատրությունը: Այդպես, բառարանի և քթիս վիրահատման շնորհիվ իմ առաջին երկու թերությունները վերացան: Բայց դրանք երկրորդական, անվնաս թերություններ էին:

Դժբախտաբար ես ունեմ ուրիշ, շատ ավելի անտրամաբանական թերություններ: Ես եսասեր եմ, սարսափելի եսասեր: Իմ աշխատանքը ինձ ստիպում է այդպիսին լինել: Եվ հետո ես չեմ կարողանում սեր բացատրել, ահա ամենամեծ անհեթեթությունը: Բոլոր կանայք, որոնք մոտենում են ինձ, կարծում են, քանի որ ես սիրային երգեր եմ գրում, նրանց ասելու եմ չտեսնված-չլսված բառեր: Նույնը պատահում է նաև ծաղրածուի հետ: Մարդկանց թվում է, որ նա առավոտից մինչև գիշեր, լաց լինելու աստիճան ծիծաղեցնում է իր կնոջը: Բայց այդպիսի բան չկա, հնարավոր չէ: Երբ ես տուն եմ վերադառնում, ուզում եմ ուրախ լինել այնքան, որքան կարող եմ: Եվ չեմ մտածում, որ ողջ օրը հարկավոր է սիրային խոսքեր շշնջալ, իմանալու համար, որ սիրում և սիրվում ես: Ինձ թվում է, որ կինը ինքը պետք է կարողանա գտնել իրեն իմ սիրո երգերում՝ փոքրիկ բացատրությունների և ջերմ խոսքերի մեջ: «Ես սիրում եմ քեզ, այնպես, ինչպես կաս» երգը գրել եմ իմ կնոջ՝ Էվելինի մասին: Կրկներգում ասված է՝ «Դու շատ գեղեցիկ չես, բայց ես քեզ սիրում եմ այդպես»: Միայն այս խոսքերը Էվելինին չեն վերաբերում: Նա այնքա՜ն գեղեցիկ էր: Էվելինը հաճախ ինձ կոչում էր ուռճացած, անիրական անուններով, որոնք ծիծաղեցնում էին ընկերներիս: Եվ ես երգ գրեցի այդ մասին: Այդպես էր արտահայտվում իմ սերը: Էվելինը գիտեր դա: Բայց հասնում է մի պահ, որ ես ոչ մի բառ չեմ կարողանում գտնել այն կնոջ համար, որին անգամ կյանքս կտայի: Նա այլևս չի ներշնչում ինձ:

Ես արտահայտել եմ իմ բոլոր զգացումները, սպառել բոլոր բառերը: Ես այլևս ոչինչ չունեմ… մնում է հեռանալ… Դրա համար ես փնտրում եմ այն կնոջը, որ կկարողանա ինձ ներշնչել երկար տարիներ: Չգիտեմ, ինձ կհաջողվի՞ արդյոք դա: Ես չեմ ուզում մտածել, որ սերը պատրանք է: Եթե այդ այդպես լիներ, անիմաստ կլիներ կյանքում բարի ու մաքուր լինելը: Աշխարհում կիշխեր անճաշակությունը, ստորությունը, սպանությունը, թալանը: Սերը կրոնի պես է: Հենց այն գաղափարը, որ նա կա, ինձ օգնում է հուսալ: Հասարակությանը հաճախ թվում է, որ ես ապրում եմ այն բոլոր զգացումները, ինչ արտահայտում եմ իմ երգերում: Եթե ես ապրած լինեի այդ բոլորը, ապա հիմա իմ մազերը սպիտակած կլինեին, իսկ ես ծեր, շատ ծեր կլինեի: Ես միայն փորձում եմ մարմնավորել իմ հերոսներին: Ես արտահայտում եմ ոչ թե իմ, այլ նրանց հուզող հարցերը: Ես ապրում, սիրում, տխրում եմ նրանց հետ, դառնում նրանց էությունը:

Մինչև հիմա կանայք նախանձով են նայել այս սիրուն, որով ես նվիրվել եմ իմ ստեղծագործություններին: Նրանք չեն ուզում հասկանալ, որ արվեստը սիրուհուց էլ վատ է: Նա խլում է ողջ օրը, գիշերը, խենթացնում է մարդուն: Ես հաճախ եմ գիշերները զարթնում աշխատելու համար: Միշտ մի բան գտնվում է անելու: Դա պարզապես կիրք է, հաշիշ: Ես չեմ խաղում: Իմ մասնագիտությունն արդեն խաղ է: Ես չեմ ծխում: Իմ մասնագիտությունը ինձ թմրեցնում է: Նա նույնիսկ հարբեցնում է: Ուրեմն խմելու էլ հարկ չկա: Ես իմ որոնած կնոջը գտնելու համար, երբեք չեմ աշխատել օգտվել իմ մասնագիտությունից: Ինձ գրում են սիրային նամակներ, երբեմն չափազանց անկեղծ, բայց ես չեմ ուզում այդ ճանապարհով երջանկություն գտնել: Դա կլիներ մարդկանց հավատի չարաշահում: Իմ երկրպագուները ինձ ճանաչում են միայն իմ երգերի միջոցով: Ուրեմն, նրանք ինձ չեն ճանաչում: Մարդուն հարկավոր է տեսնել ատամի խոզանակը ձեռքին, առավոտյան զարթնելիս և սիրել նրան այն ժամանակ, երբ նրա աչքերը անքնությունից ուռած են և ոչ թե լողանալուց հետո, երբ նա հաճելիորեն բուրում է: Հարկավոր չէ ինձ սիրել համերգի ժամանակ, երբ ինձ շնորհավորում են, երբ ես երգում եմ միկրոֆոնը բերանիս… Ես կերտել եմ մի անձնավորություն, որը ինձ վախեցնում է: Այդ անձնավորությունը կոչվում է Շառլ Ազնավուր: Այն դևը, որի համար ես տքնում եմ, որին ես ներկայացնում եմ մարդկանց առջև, ապրել սկսեց 1944 թվականի ապրիլի 12-ից:

Ես հիշում եմ այդ ամսաթիվը, որովհետև այդ օրը ստեղծվեց իմ աոաջին երգը՝ «Ես հարբած եմ»: Մինչև հիմա հիշում եմ թանաքի, թղթի բույրը, գարնանային արևի ջերմությունը և իմ առաջին, իսկական աշխատանքային օրվա անդորրը: Հետո, երբ արդեն վաճառում էի այդ երաժշտությունը, ինձ համար շատ ծանր եղավ իմ առաջին ձեռագրից բաժանվելը: Դրա համար վերջին պահին ես էջի անկյունում գրեցի՝ 1944 թիվ, ապրիլի 12, ու ստորագրեցի: Ես այդպիսի ամսաթվեր և ստորագրություններ տեսել էի հաստ վեպերի վերջում: Այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էի: 19 տարեկանում չէի կարծում, որ իմ ողջ կյանքը նվիրելու եմ այդ գործին: Ես չգիտեի, որ ընդմիշտ կերտելու եմ իմ կերպարը: Մի անհայտ մարդու կերպար, անհայտների մեջ, մի ոչ շատ գեղեցիկ մարդու կերպար, շատ գեղեցիկների մեջ:

Ես չգիտեի, չէի մտածել: Միայն ես չէի ուզում ավելի ուշ մի խղճուկ մարդուկի վերածվել, որը տեղ չի գտնում այս ընդարձակ աշխարհում, մի խղճուկ մարդուկ, որը գլուխը մտցնում է հույսի բոլոր ճեղքերից ներս, որոնելով երջանկություն և սեր, որը այլևս երբեք չի հայտնվելու:

Գարուն, 1967թ., թիվ 3

Հայկական Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան

դիտվել է 5264 անգամ
loading...
Բելգիան 15 միլիարդ եվրո է ծախսել մարտական ​​ի... Հռոմը վտանգի տակ է հայտնվել՝ ձնհալի պատճառով ԱՄՆ իշխանությունները մտադիր են օրինականացնել ... Թրամփը ցանկանում է բարեկամություն անել Սի Ցզի... Նորվեգիայիում հիվանդանոցի աշխատողը ավելի քան ... Աշխարհում միլիոնատերերի թիվը աճել է Դեյվիդ Բեքհեմի խոսքերի պատճառով Վիկտորյա Բեքհ... Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել. ... Մեսչյանի նշանակումը մի մասի մոտ բավական ոգևոր... Միտումնավո՞ր է Երևանը զարդարվել վարդագույն եռ... Կանադայի խանութներում մարիխուանայի օրինականաց... Սերժ Թանկյանը հատուկ ուղերձ է հղել՝ կապված Ամ... Ով կլինի Մեգանի և Հարրիի ապագա երեխայի դայակը Պուտինը և Թրամփը կհանդիպեն նոյեմբերին Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Նիկիտա Սիմոնյ... Նոբելյան մրցանակակիր է մահացել Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը, ի... Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձն... Սրանց պետք է արմատախիլ անել. Նիկոլ Փաշինյան Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հա... Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, անկեղծ ասած, ոչ հ... Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նա... Ռուսական «Орёл и решка» հաղորդումը բացահայտել... Կայացել է ԵԱՏՄ չորս անդամ-պետությունների արտա... Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպո... Շիրազի փողոցում վրաերթի ենթարկված 22-ամյա երի... Թուրքիայի ՆԳՆ աշխատակիցները Ստամբուլի ավտոկայ... Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Առնուվիլ ... Ստամբուլում կմեկնարկեն Համշենի հայկական բարբա... Կերչի հարձակման հետևանքով տուժած մարդիկ դեռևս... Ցավում եմ, որ որոշ ուժեր գործընթացը վերածեցին... Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հ... Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին ... Մենք ոչ ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում... Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ձ... Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն... ՀՀԿ-ն որոշեց վերջում մի վատություն անել մեր ք... Իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավա... Արցախի Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առն... 49 համայնքներում արձանագրվել է ենթադրյալ ընտր... ՀՀԿ-ական որ պատգամավորները կողմ քվեարկեցին Ըն... Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջ... «Նիկոլ ջան, լուրջ, որտեղի՞ց ես գտնում էս տղեր... Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները հարցա... Պետրոսյանի օգնականը առաջին անգամ արձագանքել է... Համացանցում է հայտնվել Թայվանում գնացքի աղետի... Երբ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում, դարձ... Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուդի Ջուլիանիին Նոր նշանակումներ քննչական կոմիտեում Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է. ռևանշ չի լին... Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում տեղի է ու... Նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց Արմեն Սարգսյանն ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխո... Հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր «Թոխմախի Մ... Վլադիսլավ Ռոսլյակովի հուղարկավորության վայրը ... ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օ... Շատ խորհրդանշական է, երբ ԱԺ-ում քննարկվում է ... ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Հարավային Կովկաս... Վահրամ Բաղդասարյանը քաղաքական ուժերին հորդորե... Այն, ինչ հիմա կատարվում է, չի բխում կառավարու... «Վալլեքս»–ը պարզաբանում է տարածել՝ ինչու են կ... Բոլոր խմբակցությունները կողմ են արտահայտվել ... ԸՕ քվեարկությունը կանցկացվի ժամը 17։30-ին, որ... Մարդիկ կան դեռ գիտեն Լենին պապին կգա, չգիտեմ ... Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է. Ռուդո... Ով ասաց, որ ռեյտինգային ընտրակարգն այսօր մեզ ... Հանրապետականը ունի քաղաքական շահ, երբ դեմ է ա... Հայաստանում բողոքում են, որ ռուսական խոշոր մի... Քաղաքապետը անբավարար է գնահատել «Սանիթեք» ընկ... Տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադ... Անակնկալներ` թեկնածու առաջադրելու տեսքով չեն... Որոշեցինք սահմանադրական փոփոխությունների ճանա... ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովս... ԵԱՀԿ-ն Հայաստանի կողքին է բարեփոխումներ իրակա... Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպ... ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություննե... ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ ընտրություն... Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում «Եվրասի... Արամ Սարգսյանը խորհրդարանական ուժերին կոչ է ա... Բաքվի հեռուստաաշտարակի մերձակայքում սողանքի հ... Ադրբեջանցի պատգամավորը ցանկանում է, որ Թուրքի... Մի քանի կարևոր հարցերի մասին. Փաշինյան (ուղի... Երևանի կենտրոնում դի է հայտնաբերվել Քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելու ը... Դուք ասում եք, որ շատ քիչ դեպքերում է, որ քաղ... Չարաշահումներ՝ Անիի համայնքապետարանում. հափշտ... Ֆորսմաժորային իրավիճակ չկա, այն արհեստականորե... Արշակ Վարդանյանը կնշանակվի Վերաքննիչ դատարանի... Վրդովվելու անհրաժեշտություն չկա, խնդիրը կուսո... «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողո... Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը ... Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրութ... Երբ ԸՕ փոփոխությունները պարզեցման ուղղությամբ... ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից... Ձեր հարցը լուծողը ես չեմ. Հաոբ Արշակյանը՝ ցու... Հայաստանի իշխանությունները չեն կարողանում քա... ԸՕ-ի քննարկման համար կառավարությունը մի քանի ... Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում ԱՄ... Հայաստանը ցույց է տալիս առևտրի աճի կայուն տեմ... Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել է իշխան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan