ՀՀԿ- ն ինքնանպատակ թեկնածու չի առաջադրելու՝ խուսափելու համար ԱԺ լուծարումից. Շարմազանով (տեսանյութ)
Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից՝ խորհրդարանում կա խմբակցություն, որ ցանկանում է գնալ ինքնալուծարման: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային:
«Իսկ երկրորդ տարբերակը, որ եթե Փաշինյանը գնում է հրաժարականի, ինչի իրավունքն ինքն ունի, ըստ Սահմանադրության, դա բացառապես իր իրավունքն է, դրանից հետո կքննարկենք, կտեսնենք»,- ասել է Շարմազանովը:
Հարցին՝ իսկ ՀՀԿ-ն կարո՞ղ է վարչապետի հրաժարականից հետո իր թեկնածուին առաջադրել, Շարմազանովը պատասխանել է՝ իրենք ինքնանպատակ թեկնածու չեն առաջադրելու՝ խուսափելու համար ԱԺ լուծարումից: