Հաղորդավարուհին ուղիղ եթերի ժամանակ միամիտ հրել է օգնականին գետը (տեսանյութ)
ITV հեռուստաընկերության հաղորդավարուհի Էլիսոն Հեմմոնդը ուղիղ եթերի ժամանակ հրել է օգնականին, վերջինս ընկել է գետը: This Morning հեռուստահաղորդման այդ կադրը հայտնվել է համացանցում:
Եղանակային կանխատեսումների մասին խոսելիս՝ Հեմմոնդը տեղափոխվել է դեպի լողացող պաստառը: Որպեսզի նա ներկայացնի Հյուսիսային Իռլանդիայի եղանակը, Հեմմոնդը պետք է ցատկեր մի կղզուց մյուսը, դրա համար նրան պետք է օգնեին 2 ասիստենտները: Չկարողանալով պահել հավասարակշռությունը հաղորդավարուհին միամիտ հրել է օգնականներից մեկին:
Միջադեպից հետո Հեմմոնդը անմիջապես անցել է մյուս պաստառի մոտ և վերջացրել եղանակի տեսությունը: