Հայաստանի տնտեսական շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցացումը. վարչապետի խորհրդական
Հայաստանի տնտեսական շահերից է բխում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արագ անցացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը:
Վարչապետի խորհրդականը նշեց, որ երեկ կառավարությաննիստից հետո իր ասածը, թե հայաստանյան ներքաղաքական իրավիճակը չի ազդում ներդրողների վրա, սխալ է հասկացվել:
Գասպարյանը պարզաբանեց, որ ինքը նկատի է ունեցել ներդրողների հետաքրքրությունը, ոչ թե գործնական ներդրումները: