Ռոբին Ուիլյամսի անձնական իրերը աճուրդում վաճառվել են 6 միլիոն դոլարով
Նյու-Յորքում տեղի է ունեցել աճուրդ, որին վաճառվել է ամերիկյան հյատնի դերասան Ռոբին Ուիլյամսի և նրա նախկին կնոջ՝ Մարշա Հարսեսի անձնական իրերը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-n` հղում անելով աճուրդը կազմակերպող Sotheby's ընկերությանը:
համաձայն ստացված տեղեկատվության՝ վաճառված իրերի ցանկում է դերասանի «Ոսկե գլոբուս» մրցանակը, «Կապիտան Կրյուկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործած սուրը, ինչպես նաև՝ նրա ժամացույցները և նկարները Ուիլյամսի անձնական հավաքածուից: Վաճառքից տացված հասույթը կազմել է 6 միլիոն դոլար: