Եզրակացությունը պատրաստ է. կփոխվի արդյո՞ք Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո աղմակահարույց գործերի բացահայտման սկիզբը ազդարարվեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանվորմամբ:
Գրիգորյանի առողջական խնդիրների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք նա ունի՞ առողջական խնդիրներ եւ, առհասարակ, նրա կալանքը համատեղելի՞ է առողջական խնդիրների հետ, ինչի մասին պնդում էին փաստաբանները:
«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ստացվել է փորձաքննության եզրակացությունը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` չի բացառվում, որ քննիչների ուսումասիրություններից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում