Պուտինը չի մասնակցի Գերմանիայի նախկին կանցլերի 5-րդ ամուսնությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերի հարսանիքին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Շրեդերի ամուսնությունը Կորեայի քաղաքացի Կիմ Սո Էնի հետ տեղի կայանալու է հոկտեմբերի 5-ին Գերմանիայում:
Այն մասին՝ Պուտինը կմասնակցի նրանց հարսանյաց արարողությանը գրել է գերմանական Bild թերթը:
Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ լուրը:
Ռուսաստանի առաջնորդը և Շրեդերը վաղուց ընկերներ են. նրանք միասին գնացել են ռուսական բաղնիք և խմել գարեջուր: