Իրանը չպետք է միջուկային զենք ունենա․ Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ այս հարցում Գերմանիան հավատարիմ է նույն տեսակետին, ինչ որ Իսրայելն է պնդում:
Նա նաև հավելել է, որ տարածաշրջանում հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական մեթոդներով: