Բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահները (տեսանյութ)
Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանին ու Արթուր Գրիգորյանին ուղեկցող անձանց, որոնք հոկտեմբերի 1-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ եղած ցույցերի ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել հավաքվածների հասցեին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Նա նշել էր, որ այդ դեպքից ժամեր անց արդեն իսկ եղել են բերման ենթարկվածներ՝ 5 հոգի՝ թիկնապահներ և վարորդ:
Ոստիկանապետը վստահեցրել էր` ցանկացած մարդ՝ լինի «օլիգարխ», թե ՀՀ քաղաքացի, օրենքի խախտում թույլ տալով՝ կարժանանա օրենքի ճիշտ գնահատականին:
Մանրամասները՝ տեսանյութում։