Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել
Հայաստանի բանկերի միության (Միություն) նոր նախագահ է ընտրվել ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Հակոբ Անդրեասյանին՝ ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.-ին:
Հայաստանի բանկերի միության նախագահը ընտրվել է Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝ կանոնադրության համաձայն:
Միության նորընտիր նախագահը ստանձնել է իր պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի 1-ից: