Կառավարությունը կքրեականացնի ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը
Նախատեսվում է քրեականացել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Այս մասին որոշումն այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նախարարն ասաց, որ կկիրառվեն տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանք` երկուսից երեք ամիս ժամկետով:
«Կկիրառվի նաև ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- ասաց նա: