Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետը
Հոկտեմբերի 3-ին, առավոտյան աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը։
«Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձեւն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով եւ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական 6 նախարարները:
Բացի այդ, այսօր՝ հոկտեմբերի 4-ին կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական 5 մարզպետների աշխատանքից ազատելու հարցը: