Կառավարության հերթական նիստը (ուղիղ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, , նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող:
Մասնավորապես, նիստի օրակարգում ընդգրկված են 5 մարզպետների աշխատանքից ազատելու հարցերը:
Աշխատանքից կազատվեն Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ՎՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ):
Նշենք, որ այս մարզպետները նշանակվել էին ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քվոտաներով: