Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին մեքենաների բախման հետևանքով երեք ուղևոր հիվանդանոց է տեղափոխվել
Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին, հոկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ վթարը տեղի է ունեցել ժամը 14:00-ի սահմաններում: Իրար են բախվել «Լեքսուս»-ն ու «Նիվա»-ն, ինչի հետևանքով «Նիվա»-ի երեք ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Քննությունը պարզում է վթարի մեղավորներին: