Պոլ Պոգբային արգելել են խոսել լրագրողների հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ իրեն արգելել են խոսել լրագրոների հետ: Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացողը իսպանական «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղից հետո չի պատասխանել լրագրողների հարցերին:
«Ինձ արգելել են խոսել»,- ասել է Պոգբան լրագրողներին, փոխանցում է Manchester Evening Standard-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Վալենսիա» հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Պոգբան լարված հարաբերություններ ունի թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: