Սելին Դիոնը ելույթ չի ունենա Երևանում
Համացանցում տարածված այն լուրը, թե հանրահայտ կանադացի երգչուհի Սելին Դիոնը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ելույթ կունենա Հանրապետության հրապարակում, համերգի գործընկերների թույլ տված թյուրիմացության արդյունք է:
«Պարզվում է` թյուրիմացություն է եղել: Երևանում ելույթ կունենա հայտնի տաղանդավոր ջազային երգչուհի, ում երբեմն ներկայացնում են որպես Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոն»,- պարզաբանել է Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը: