Սիրիայում հայկական հումանիտար առաքելության տեղակայման գործընթացն ընթացքի մեջ է. վարչապետ
Սիրիայում հայկական հումանիտար առաքելության տեղակայման գործընթացն ընթացքի մեջ է: Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արդյոք նորություններ կան Սիրիայում հայկական զորախմբի տեղակայման գործընթացի իրավական կազմակերպման հետ կապված»,- պատգամավորի հարցին ի պատասխան վարչապետն ասաց.
«Սիրիայում զորախումբ չի տեղակայվում, այլ հումանիտար ականազերծման ու բժշկական առաքելություն: Այդ գործընթացն ընթացքի մեջ է»: