Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանն հացադուլ են սկսում
ՊՊԾ գունդը գրավելու և այլ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարել են, որ հացադուլ են սկսում:
Պավել Մանուկյանը հայտարարել է, որ ինքը չի դադարեցնի հացադուլը, մինչև իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոխվի:
Նրա խոսքով՝ ինքն այսուհետ հրաժարվելու է բուժզննումից ու դեղորայքից: Մանուկյանը խնդրել է դրանում չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, որոնք իրենց «լավ են վերաբերվում»:
Արմեն Բիլյանը ևս հայտարարել է, որ չի դադարեցնի հացադուլը, մինչև չազատվի կալանքից:
Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի մյուս անդամները ազատության մեջ են պատգամավորների երաշխավորությամբ, կալանքի տակ են Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։
Դատական հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 10-ին։