Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Քաղցրաշեն-Նորաշեն գյուղամիջյան ճանապարհի՝ Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 34 RO 482 համարանիշի ավտոմեքենան և Կուբան մակնիշի 25 ԼՍ 211 համարանիշի բեռնատար ավտոբուսը:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում է մահացել է, ևս մեկն էլ՝ Արտաշատի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը:
Ականատեսների խոսքով՝ Volkswagen-ը բախվել է ավտոբուսին և մահացածը Volkswagen-ի վարորդն է, մյուս մահացածն էլ ավտոբուսի ուղևորն է եղել, ով, ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկվել: