Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ՝ երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ստեղծվել են սգո մատյաններ
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ստեղծվել են սգո մատյաններ:
Այս մասին իր Facebook -ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: