Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից. ՕԵԿ նախագահ
«Օրինաց երկիր» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։ Այս մասին Facebook- ի գրառմամբ տեղեկացրել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից և համաձայն արդեն իսկ ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրի՝ ձեռնամուխ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը»,- ասված է գրառման մեջ: