Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության հարցում կարող է անելանելի վիճակ ստեղծվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության հարցում կարող է անելանելի վիճակ ստեղծվել:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` վճռաբեկ դատարանի դատավորները նախկինում քննել են 2008թ մարտի 1-ի քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը` ընդդիմադիր գործիչների նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռներ: Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող հիմա անաչառ գտնվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցում:
Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, եթե վճռաբեկ դատարանի դատավորներն ինքնաբացարկ հայտնեն, ապա չի մնա որեւէ մեկը: Սա, թերեւս, հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի նաեւ դատական համակարգը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում