Այսպես ասած, կարճ եմ կապում, շնորհակալ եմ, որ միասնական եք. Հայկ Մարությանը միացել է հավաքին
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես միացավ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Նա ելույթ ունեցավ ներկաների առջև՝ ողջունելով նրանց և շնորհակալություն հայտնեց նրանց միասնականության համար:
«Ողջո՛ւյն, հայաստանցինե՛ր: Այստեղ կան Հայաստանի բոլոր կողմերից, բոլոր ամենահեռու շրջաններից մարդիկ: Արդեն եկել են և գալիս են Երևան: Ես, այսպես ասած, կարճ եմ կապում, շնորհակալ եմ, որ միասնական եք»,- ասել է Հայկ Մարությանը: