«Օրենքով գող» Ահմեդ Սուտուլովի քննիչը և պաշտպանը սկանդալային իրավիճակ են ստեղծել ոստիկանության բաժնում (տեսանյութ)
«Օրենքով գող» Ահմեդ Եվլոևի (Ահմեդ Սուտուլովին) քննիչը և փաստաբանը Կրասնոգորսկի ոստիկանության բաժնում կազմակերպել են ծեծկռտուք: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Տեսանյութում երևում է ՝ ինչպես են սենյակում , որտեղ գտնվում էին կասկածյալը և փաստաբանը, ներս է մտնում մի կին և ասում. «Մենք մեղադրում ենք Եվլոև Ահմեդ Սուլթանվիչին»: Փաստաբանը խնդրում է ներկայանալ, որին հնչում է պատասխանը՝ «Լռի՛ր»:
հետո քննչիը ստորագրում է մեղադրական եզրակացությունը, Եվլոևը խնդրում է ցույց տալ իրեն փաստաթուղթը, բայց Քննչական կոմիտեի աշխատակցուհին գրում է, որ հրաժարվել է ստորագրել:
«Տվեք փաստաթուղթը իմ վստահված անձին: Ի՞նչ եք անում, խայտառակությո՞ւն: Սա քրեական հանցագործություն է»,-ասել է փաստաբանը:
Եվլոևը հիշեցնում է, որ իրեն թարգմանիչ չեն հատկացրել: Սենյակումներկա գտնված տղամարդը հաստատում է, որ հենց ինքն է թարգմանիչ:
«Դուք նրա հետ խոսե՞լ եք: Դուք գիտե՞ք՝ որ լեզվով է նա խոսում»,- բորբոքվել է փաստաբանը:
Թարգմանիչը հարձակվում է նրա վրա, քննիչը բաժանում է նրանց իրարից:
Մանրամասն՝ տեսանյութում: