«Օրենքով գող» Տարզանին ծեծել են և զրկել տիտղոսից Թուրքիայում
Թուրքիայում 10 «օրենքով գողերի» մասնակցությամբ դաժանաբար ծեծվել և տիտղոսից զրկվել է 31-ամյա Իրակլի Ռեխվիաշվիլին, քրեական շրջանակներում ավելի հայտնի է Տարզան մականունով: Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Տեղի ունեցածը եղել է վրեժխնդրություն Տարզանի հանդեպ, քանի որ նա մասնակցություն է ունեցել «օրենքով գող» Ռոման Խմալաձեի (Ռոմա Բաթումսկի) տիտղոսից զրկելու արարողակարգին 2014 թվականին: բացի այդ Տարզանի վրա հարձակման պատճաը կարող է լիենել նաև «օրենքով գող» Մինդի Գորաձեի հասցեին վիրավորական խոսքեր ասելու համար: