Իմ տղան չափահաս մարդ է և իրավունք ունի մասնակցել երկրում տեղի ունեցող բոլոր հնարավորություններին. Սասուն Միքայելյան
Իմ տղան չափահաս մարդ է, 25 տարեկան և իրավունք ունի մասնակցել երկրում տեղի ունեցող բոլոր հնարավորություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով փաստին, որ իր որդին՝ Սեւակ Միքայելյանը առաջադրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու:
«Մարդը թեկնածություն է դրել, այսօր առավել շահեկան վիճակ ա, որ մեր կուսակցությունը չի պաշտպանում: ՔՊ-ն հնարավորություն է տվել, որ արդար ընտրություններ լինեն, շահարկումներ չլինեն: Եթե իմ տղան ա, պետք ա ոչ մի բանի չմասնակցի՞: էդ երեխեն դեռ բարուրի մեջ պատերազմում, բերդերում իմ ընտանիքում ապրել ա: Ո՞վ բարոյական իրավունք ունի իր իրավունքները սահմանափակի»,-ասաց նա:
Հարցին՝ նեղսրտած չէ՞, որ ՔՊ-ն չի պաշտպանում իր որդու թեկնածությունը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ես իմ ամբողջ կյանքում նեղսրտած չեմ եղել, որտեղ էլ եղել եմ, թե ֆրոնտում, թե ԿԳԲ-ի պադվալում»: Նա նշեց, որ ՔՊ-ի որոշումն իր համար անակնկալ չի եղել: