Instagram ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Ադամ Մոսսերին
Instagram ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Ադամ Մոսսերին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է սոցցանցի տեղեկատվական կենտրոնի էջում:
Նշվում է, որ Մոսսերին Facebook-ում աշխատել է մոտ 10 տարի: Նա ընկերությունում իր կարիերան սկսել է դիզայների պաշտոնից, որից հետո երկար ժամանակ պատասխանատու էր սոցցանցի լրահոսի համար:
Ավելի վաղ Instagram-ի հիմնադիրներ Քևին Սիսթրոմը և Մայք Կրիգերը հաստատել էին այն տեղեկությունը, որ ընկերությունից հեռանում են:
Նրանք ծառայության վրա աշխատել են 2010 թվականից: Սիսթրոմն ու Կրիգերն իրենց որոշման պատճառների մասին չեն հայտնել՝ միայն նշելով, որ «պատրաստ են կյանքի նոր գլխին»: