Ազատամուտ գյուղում բնակիչները փակել են Իջևան-Բերդ ավտոճանապարհը, նրանք պահանջում են գյուղապետի հրաժարականը (տեսանյութ)
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում բնակիչները փակել են Իջեւան-Բերդ ավտոճանապարհը, նրանք պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը, նաեւ պահանջում են, որ այստեղ գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ արդեն 10 տարի է՝ նրանք ապրում են վախի ու սարսափի մթնոլորտում. «Չարաշահումներ, կեղծիքներ է կատարել, ուրիշի անուններով սոցիալական աջակցություն է ձեւակերպել, բայց հասցեատերերը չեն ստացել, վախի մթնոլորտ է գյուղում ստեղծել»,-պատմում են գյուղացիները:
Նախօրեին համայնքի բնակիչները հանդիպել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել համայնքի ղեկավարը,
Վերջինս հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի որ ընտրվել է գյուղի բնակիչների կողմից: Մարզպետ Ղալումյանն առաջարկել է հարցը լուծել տեղական հանրաքվեի միջոցով:
Գյուղացիները որոշեցին ժամանակավորապես միակողմանի բացել ճանապարհը, իսկ եթե տեսնեն, որ հանրավքեի հարցը չի լուծվում, նորից կփակեն ճանապարհը: