Արցախի Հանրապետության պետական նախարարը աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ:
Արցախի կառավարությունից հայտնում են, որ պետական նախարարը հանդիպել է սփյուռքահայ ու օտարազգի մի խումբ խոշոր գործարարների հետ եւ նրանց հետ քննարկել ներդրումային մի շարք ծրագրեր: Գ. Մարտիրոսյանը նրանց ուշադրությունն է հրավիրել Արցախում բիզնես միջավայրի առավելություններին՝ հատկապես ընդգծելով էներգետիկ ու բնակարանաշինության ոլորտներում առկա մեծ ներուժը:
Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան Արցախում օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ նոր խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման համար:
Հանդիպումներին մասնակցում է նաեւ ԱՀ նախագահի խորհրդական եւ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը: