Կորցրած դրամապանակի պատճառով ավստրիացին բանտում է հայտնվել
Ավստրիայում դրամապանակը կորցրած տղամարդը դրա պարունակության պատճառվ դատարանում է հայտնվել, հաղորդում է The Local-ը:
22-ամյա ավստրիացին կորցրել է դրամապանակը, որում բազմաթիվ 50 եվրո արժեքով կեղծ թղթադրամներ էին: Ոստիկաններին հաջողվել է նրան գտնլ անվանական քարտերի միջոցով: Տղամարդը ձերբակալվել է:
Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ կեղծ թղթադրամները համացանցի միջոցով է ձեռք բերել՝ դրանցով թմրանյութեր գնելու համար: