32 նոր նշանակում՝ Քրեակատարողական ծառայությունում
ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայությունում կատարվեցին նոր նշանակումներ. Հայաստանի Հանրապետության 32 քաղաքացի համալրեց Քրեակատարողական ծառայության միջին և առաջատար խմբի պաշտոնները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ ծառայակիցներին՝ Ա. Մխոյանը մաղթեց արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք: «Զգոն եղե՛ք, հետևե՛ք ավագ եւ փորձառու գործընկերներին. նրանցից միշտ էլ կարող եք սովորել, վերցնել լավագույնը: Այսօրվանից ձեզ վրա դրված են նոր պարտականություններ, որոնք պետք է հաղթահարեք պատվով և արժանապատվությամբ»,- ասաց ծառայության պետը՝ կոչ անելով նաև աչալուրջ լինել արատավոր բոլոր երեւույթների դեմ պայքարում, ծառայել նվիրումով՝ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի պատիվն ու անունը: