Հայաստանոմ արդեն սկսվել է բյուջետային գործընթացը, հաջորդ տարվա բյուջեն իներցիոն է. վարչապետ
Հայաստանոմ արդեն սկսվել է բյուջետային գործընթացը, սակայն հաջորդ տարվա բյուջեն իներցիոն է, և այնտեղ առկա որոշ ծրագրեր վերցված են ներկա իրավիճակի գնահատումից։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սա չի խանգարելու, որ որոշ հարցեր լուծվեն նաև այսպիսի բյուջեի դեպքում։ Նրա խոսքով՝ դա կարող է մասնավորապես վերաբերվել պետական աշխատողների աշխատավարձերին։
Վարչապետը բյուջետային ոլորտից նշեց, որ մտադիր են էականորեն նվազեցնել ծառայողական մեքենաների թիվը, ավելացնել պետական ապարատի արդյունավետությունը և այլն։ Զուգահեռ մշակվում են նաև հարկային բարեփոխումներ, բարեփոխումներ ոստիկանության համակարգում և այլն։