Վտանգավոր «սելֆիների» պատճառով մահացությունների թիվը ավելացել է
Վերջերս անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աշխարհում վտանգավոր վայրերում ու պայմաններում «սելֆի» անելու պատճառով մահացությունների թիվը գնալով աճում է:
2011թ. ի վեր ամեն տարի միջինում 43 մարդ «սելֆիի» զոհ է դառնում: Մասնագետները պարզել են, որ մահացողների մեծ մասը 20-29 տարերկան երիտասարդներ են:
Մասնագետների կարծիքով՝ աշխարհի տարբեր հատվածներում՝ ջրային գոտիներում, լեռներում, երկնաքերերի կտուրներին և այլ վայրերում, պետք է սահմանվեն այսպես կոչված «ոչ սելֆիային» գոտիներ, որպեսզի մահացության մակարդակը նվազի:
Հայտնի է, որ 2011թ. հոկտեմբերից 2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «սելֆիների» պատճառով մահացել է 259 մարդ: Նրանցից 70-ը խեղդվել է, 51-ը վրաերթի է ենթարկվել, 48-ը բարձրությունից է ընկել: