Բերլուսկոնին և Գալիանին առաջարկել են Կակային հանդես գալ «Մոնցիի» կազմում
Իտալական «Միլանի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կական կարող է վերսկսել կարիերան: Այս մասին հայտնում է calciomercato-ն:
Իտալական «Մոնցիի» ղեկավարները բրազիլացուն քաջ հայտնի մարդիկ են՝ Սիլվիո Բերլուսկոնին և Ադրիանո Գալիանին: Նրանք առաջարկել են նախկին ֆուտբոլիստին վերադառնալ խաղադաշտ ու հանդես գալ «Մոնցիի» կազմում:
Ակումբը ելույթ է ունենում Իտալիայի C դիվիզիոնում:
Նախկինում հաղորդվում էր, որ Կական կարող է վերադառնալ «Միլան»՝ զբաղեցնելով ակումբի ղեկավար կազմի պաշտոններից որևէ մեկը: