Խաղողի բերքը Վրաստանում կարող է ռեկորդ սահմանել
Վրաստանում խաղողի բերքը, որն այս տարի սպավում էր ոչ պակաս քան 200 հազար տոննա, ամենայն հավանականությամբ բերքահավաքի վերջում կգերազանցի սպասված ցուցանիշները։
Ինչպես կիրակի օրը հաղորդում է Գինու ազգային գործակալությունը՝ Կախեթում, Վրաստանի գլխավոր գինեգործական կենտրոնում, «որտեղ խաղողի բերքահավաքը վերջնական փուլին է հասել, խաղողի մշակումն ու ֆերմերների եկամուտն արդեն ռեկորդային ցուցանիշի են հասել՝ վերջին երեսուն տարիների կտրվածքով»։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականին Վրաստանում խաղողի բերքը 180,8 հազար տոննա է կազմել, որը 13,6%-ով շատ է, քան 2016 թվականին։
Անցյալ տարի Վրաստանը 76,7 միլիոն շիշ գինի է արտահանել աշխարհի 53 երկրներ՝ 1,5 անգամ ավելի շատ, քան դրանից մեկ տարի առաջ։