«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխության կուսակցությունն է. Արարատ Միրզոյան
Սեպտեմբերի 30-ին Գյումրիի տոնին ներկա է գտնվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով խոսել է նաև վերջերս Երևանի ավագանու ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակի մասին ու նշել, որ «Իմ քայլը» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես դասական կուսակցություն, ու սկզբնական շրջանում հենց այս կուսակցության շուրջ պետք է համախմբվեն բոլոր այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարի մեջ են եղել ու կրողն են հեղափոխական արժեքների։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխության կուսակցությունն է, և այստեղ պետք է ներգրավվեն այդ արժեքային համակարգի կրող ու տարիներ շարունակ էս ամեն ինչի համար պայքարող զանազան մարդիկ, ովքեր գուցե մոտ ապագայում կամ ոչ այնքան մոտ ապագայում կկարողանան առանձին քաղաքական ուժեր ձևավորել։ Այսօր ժամանակի պահանջն այն է, որ հեղափոխության ուժերը հենց «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ու նրա շուրջ համախմբվեն»,- ասաց Արարատ Միրզոյանը։