Ինդոնեզիայում ավելի քան 100 բանտարկյալ փախուստի է դիմել երկրաշարժի պատճառով
Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում, որտեղ գրանցվել է 7․1 և 7․4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ, բանտից ավելի քան 100 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ զանգվածային փախուստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Երբ ստորգետնյա ցնցումները սկսվել են, մի քանի հարյուր բանտարկյալներ պահանջել են իրենց ազատ արձակել, այնուհետև ապստամբություն են բարձրացրել և կրակի մատնել բանտը։
Ոստիկաններին հաջողվել է մասամբ վերահսկողություն տակ առնել իրավիճակը, սակայն ավելի քան 100 դատապարտյալներ փախուստի են դիմել ուղղիչ հաստատությունից։ Շենքը լուրջ վնաս է կրել, ինչի պատճառով էլ իրավապահները դժվարությամբ են կարողանում պահել բանտարկյալներին։