Ռոնալդուն Սալահի մրցանակի մասին. Եկեք ազնիվ լինենք, իմ գոլը լավագույնն էր
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամի» ուղիղ եթերում շնորհավորել էր Լուկա Մոդրիչին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ և խոսել որոշ թեմաների մասին.
Մրցանակների մասին
«Մրցանակները մրցանակներ են… Ես դրանցից շատ ունեմ: Ես խաղում եմ, որ հաղթեմ, ոչ թե մրցանակներ շահեմ: Ես բարձր մակարդակով հանդես եմ գալիս արդեն ահա 15 տարի ու հպարտանում եմ նրանով, ինչի հասել եմ»
Մոդրիչի մասին
«Շնորհավորում եմ Մոդրիչին հաղթանակի առթիվ»:
Սալահի գոլի մասին, որը ՖԻՖԱ-ն ճանաչեց լավագույնը
«Սալահն արժանի էր Պուշկաշի մրցանակին, նա լավ գոլ էր խփել: Բայց եկեք ազնիվ լինենք, եկեք չխաբենք ինքներս մեզ, իմ գոլը լավագույնն էր»: