Մակեդոնիայում անցկացվում է երկրի անվանափոխության հարցով հանրաքվե
Մակեդոնիայում այսօր անցկացվում է երկրի անվանափոխության հարցով հանրաքվե։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մակեդոնիայի պետական ընտրական հանձնաժողովին։
Հանրաքվեին մասնակցել կարող է մոտ 1․8 մլն մարդ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 7.00 –ին և կփակվեն 19․00-ին։
Հանրաքվեն կայացած կհամարվի, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների կեսից ավելին՝ մոտ 903 հազար մարդ։
Քաղաքացիներին ուղղվում է հետևյալ հարցը․ «Աջակցո՞ւմ եք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ Մակեդոնիայի և Հունաստանի միջև ձեռք բերված պայմանագրի ընդունմամբ»։ Ըստ այդ պայմանագրի՝ Մակեդոնիան պետք է վերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն։