Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով մասնակցեց «Գունազարդ վազքին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր «Ամերիա» բանկում Բիզնես կենտրոնի բացման արարողությանը Կառավարության շենքից գնաց հեծանվով:
Ուղիղ եթերում նա նշեց, որ հեծանիվը բավականին հարմար փոխադրամիջոց է: Ճանապարհին տեսնելով, որ ինչ-որ խցանում է, սկզբում վարչապետը կարծեց, թե դա իր պատճառով է, սակայն տեղեկանալով, որ Երեւանի 2800-ամյակին նվիրված Գունազարդ վազքի միջոցառում է անցկացվում, ողջունեց գաղափարն ու վազքի մասնակիցներին եւ ինքն էլ հատեց եզրագիծը, որից հետո հեծանվով ուղեւորվեց դեպի «Ամերիա» բանկ: